Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արցախի նախագահի խոսնակը միջազգային լրատվամիջոցներին ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակը

Արցախի նախագահի խոսնակը միջազգային լրատվամիջոցներին ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակը
30.09.2020 | 17:03

Այսօր երրորդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ գործողություներ Արցախի Հանրապետությանի դեմ և անցած գիշեր ևս շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:


Նա նշեց, որ ադրբեջանական զինված ոժերը հաջողություն ունեցել են միայն առաջին օրը, սեպտեմբերի 28-ի լույս գիշերը պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը և ունենալ որոշակի հաջողություններ, որոնք առ այսօր պահպանում է: «Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակը ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ: Ցավոք սրտի, Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը: Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնված հարվածային անօդաչու սարքերից երկուսին մեր հակաօդային պաշտպանության զորքերը հաջողությամբ խոցել են»,- ընդգծեց Վահրամ Պողոսյանը:


Նա հավաստիացրեց, որ ենթակառուցվածքների առումով այս պահի դրությամբ էական խնդիրներ չկան, խնդիրներ հիմնականում ծագում են այն տարածքներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, բայց գործի են դրվում բոլոր հնարավորությունները այդ խնդիրներ լուծելու և աշխատանքները վերականգնելու համար: «Մենք շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել և շարունակելու ենք պայքարել, բայց Արցախը ինչպես տասնամյակներ ի վեր, այսօր էլ խաղաղության կողմնակից է, գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բանակցությունների միջոցով: Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար և ոչ մի ագրեսիա չի կարող մեզ ստիպել, որ մենք հետ կանգենք մեր նպատակներից: Երեսուն տարի առաջ և այսօր էլ Արցախի ժողովուրդը կանգնել է իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար և փոխարենը ստացել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ, այդ պատերազմական գործողությունների արդյունքում, եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու»,- նախագահի խոսնակը:


Վահրամ Պողոսյանը նշեց, որ թիրախավորվում են քաղաքացիական անձիք, որը Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորում է, միջազղգային հանրությունը պետք է ակտիվ լինի և թույլ չտա, որ այն հանցագործությունները, որոնք աշխարհի աչքի առաջ իրականացնում է Ադրբեջանը, շարունակվեն. «Հայկական բանակը ի վիճակի է պաշտպանելու մեր հայրենիքը, Ադրբեջանը պաշտպանության բանակի կողմից ստանալու է հուժկու հարված, բայց մենք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը, սա մեզ համար հստակ և սկզբունքային հարց է»։ Նա դատապարտելի համարեց, որ Ադրբեջանն իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական օբյեկտները, որտեղից որ հրետակոծվում և թիրախավորվում են խաղաղ բնակչության բնակավայրերը՝ այդ կերպ թիրախավորելով սեփական խաղաղ բնակավայրերը:
Վահրամ Պողոսյանն ընդգծեց, որ տասնյակ հազարավոր անձիք պատրաստակամություն են հայտնել մեկնել սահման և հայրենիքը պաշտպանել, որոնցից հազարավորներն արդեն համալրել են բանակի շարքերը:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ